copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:24 05-02-2025

Ինչ տուգանքներ են նախատեսված հայտարարագրում սխալ տվյալներ ներկայացնելու դեպքում

Քաղաքացին հայտարարագիր ներկայացնելիս իրավունք ունի 1 անգամ շտկել այն: Եթե ՊԵԿ-ը նկատում է ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավարություն է տալիս, շտկման հնարավորությունից հետո տալիս է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո՝ տուգանք: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«5000 դրամ է տուգանքը վարձու աշխատողների, քաղիրավական պայմանագրով աշխատողների համար, բայց, իհարկե, սեփականատերերի համար ավելի բարձր է (1 միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպությունուններում սեփականատերերի մասին է խոսքը), 50 հազար է: Հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է, այսինքն՝ 5000-ը դառնում է 10 հազար, 50 հազարը՝ 100 հազար:

Այդ տեսանկյունից անցած տարի էլ աշխատանքներ իրականացրել ենք: Օրինակ՝ մոտ 2638 վարչական վարույթներ ենք նախաձեռնել:

Բացի դրանից՝ լրացուցիչ աշխատանքներ ենք տանում, ծանուցումներ ենք անում համատիրություններին, որպեսզի իրենք տվյալներ փոխանակեն, մենք էլ, հեռակա ռեժիմով մարդկանց հետ աշխատելով, հնարավորություն տանք՝ հայտարարագրեն»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ օտարերկրացիները՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, տարբեր երկրներից Հայաստան եկած վարձու աշխատողները ևս պետք է հայտարարագիր լրացնեն, նրանք, որ ռեզիդենտ են ու վարձու աշխատող են ՀՀ-ում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ