copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:57 23-07-2022

Վրաստանում սահմանվում են տուգանքներ դրիֆթի և մեքենան աղմկոտ վարելու համար

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մշակում են օրինագծեր ճանապարհային երթևեկության անվտանգության մասին։ Նրանք, ի թիվս այլ բաների, պատիժ են սահմանում, այսպես կոչված, դրիֆթի համար:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսում են 300 լարիի (100 դոլարից մի փոքր ավելի) չափով տուգանք դրիֆթի համար և 30 միավորի կրճատում վարորդական իրավունքի հաշվեկշռից (ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր վարորդական իրավունք ունեցողի տրամադրվում է 100 միավոր)։ Ծանրացնող հանգամանք կհամարվի դրիֆթը, որը կհանգեցնի վնասի։ Այս դեպքում պատժամիջոցի չափը կավելանա մինչև 500 լարի (մոտ 180 դոլար), իսկ վարորդը կզրկվի 35 միավորից, հաղորդում է SOVA-ն։

ՆԳՆ-ի կողմից մշակված օրինագծերը նախատեսում են նաև պատիժ հաշվառումից հանված տրանսպորտային միջոց օգտագործելու համար՝ տուգանքը 2000 լարի է (ավելի քան 700 դոլար) և վարորդական իրավունքից 30 միավորով զրկում։

Պատիժ է սահմանվում նաև տրանսպորտային միջոց վարելու համար, որի շահագործման ընթացքում աղմուկի մակարդակը գերազանցում է սահմանված նորմատիվները։ Խախտման դեպքում վարորդը պետք է վճարի 100 լարի (35 դոլար) և կզրկվի 10 միավորից։ Հաղորդվում է, որ առաջին փուլում ՆԳՆ-ն նախատեսում է ստեղծել իրավական բազա, իսկ ավելի ուշ ձեռք բերել աղմուկը չափելու սարքավորումներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից