copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:05 04-02-2025

Գորիսում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված

Գորիսի համայնքապետարանը հայտնում է. «Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ:

Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ ստեղծելով լուրջ վտանգ երթևեկության մասնակիցների համար:

Նման արարքը վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:

Համայնքապետարանը կոչ է անում ականատեսներին հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան իրենց գործողությունների համար»: