Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:21 03-02-2025

Ապարանում հայրն իր որդիների հետ խոչընդոտել է ՍԱՏՄ տեսուչի աշխատանքը․ առաջացել է վիճաբանություն, կան ձերբակալվածներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ապարան քաղաքի Ս.Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ի սեփականատիրոջ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի տեսուչի հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ, Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Ամբակում Ս․-ն հերթական շրջայցի ժամանակ Ապարան քաղաքի Ս. Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ում նկատել է ոչ սպանդանոցային ծագման միս, որի առգրավման ընթացքում վիճաբանություն է սկսկվել սեփականատիրոջ, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Հայկ Գ․-ի, նրա որդիների, Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Խաչիկ Գ․-ի և 38-ամյա Կարեն Գ․-ի միջև և նրանք խոչընդոտել են տեսուչի օրինական գործողություններին, քաշքշել, հայհոյել և դուրս են հանել մսի վաճառակետից:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Ապարան քաղաքում հայտնաբերվել են Կարեն և Խաչիկ Գ․-երը և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Կարեն և Խաչիկ Ա․-երը տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել