Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:24 11-09-2025

Հայանիստում հայրը իր 2 որդիների հետ ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․ կան ձերբակալվծներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 31-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հայանիստի վարչական ղեկավարի աշխատավայրի մոտ կռիվ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ստուգման ընթացքում ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Հայանիստի վարչական ղեկավարի աշխատավայրի մոտ ընտանեկան հարցի շուրջ միմյանց հետ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Ռաֆայել Մ․-ն, 27-ամյա Արման Մ․-ն, 29-ամյա Տիգրան Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գեղամ Ս․-ն, որի ընթացքում միմյանց քաշքշել և հրել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` սեպտեմբերի 4-ին Ռաֆայել Մ․-ն, Արման Մ․-ն, Արման Ս․-ն և Գողամ Ս․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել