copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:59 23-04-2023

120 000 արցախցու նկատմամբ իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։

120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական գործողությունները։

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ «խաղաղության օրակարգը» այս իշխանությունների չիրականացված երազանքն է։

Եվ նրանց լուռ համաձայնությունն իրավիճակին ոչ այլ ինչ է, քան այն, որ «դեմոկրատիայի բաստիոնը» դարձել է ավտորիտարիզմի կամակատար, և եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱրցախ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է