Ուղիղ եթեր
Եկեք հետ տանք Ներքին 1 տարի առաջ - 14:45 31-01-2025

Ընդդիմադիրներին շինող Փաշինյանի հիշողության կորուստը․ Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը կառավարության ղեկավարին հիշեցրեց ընդդիմադիրներին շինելու նրա հայտարարությունը՝ նրանից հետաքրքրվելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երբ է շինելու․ «Արագածոտնում քարոզարշավի ժամանակ խոսելով Քոչարյանի աջակիցների մասին՝ ասացիք, կներեք, պետք է մեջբերեմ, դրանց սաղին պետք է բռնեմ՝ շինեմ, այդ ընթացքում ո՞ւմ եք շինել, ձեր խոսքը չէ՞ր, կապույտ մուրճը միայն հայերի վրա՞ է պատում, ձեր ուժը միայն մեր վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու»։

Լրագրողի հարցին պատասխանելիս՝ Նիկոլ Փաշինյանի մոտ հերթական անգամ հիշողության կորուստ նկատվեց, և նա հայտարարեց՝ չի հիշում, որ իր ընդդիմախոսների մասին նման բառապաշարով է արտհայտվել։

«Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով, ես տենց բա՞ն եմ ասել, գուցե կարելի է ինչ-որ ասած այդպես մեկնաբանել, բայց ես տենց բառապաշար օգտագործե՞լ եմ: Հենց էդ բառերո՞վ: Անկեղծ եմ ասում, մարդ եմ, չեմ հիշում, որ ես այդպիսի բառապաշարով ասել եմ, բայց էդ էլ է պետք հասկանալ՝ ինչ է նշանակում, որովհետև մեկնաբանության հարց է, ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ինչ եք նկատի ունենում: Ցանկացած անձ, առավել ևս՝ վարչապետ, որոշակի գործողություններ կատարելու առումով սահմանափակված է օրենքով, անկախ նրանից, թե ինչ է ասվել, և դուք դա ոնց եք ընկալել՝ գործողության առումով… այդտեղ սահմանափակումներ կան, կներեք»,- զարմացած նշեց Փաշինյանը։

Oragir.News-ը որոշեց թարմացնել Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների հիշողությունը՝ ներկայացնելով համապատասխան դրվագները, որոնցում կառավարության ղեկավարը խոստանում է իր ընդդիմախոսներին «շինել»։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես գալիս շատ լավ գիտակցելով դրա հետևանքները և իրեն նկարահանող օպերատորին հորդորում է տեսախցիկը հեռացնել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել