Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 21:00 19-09-2024

80%-անոց խաղաղության պայմանագիր․ Փաշինյանը հերքում է Նիկոլին․ Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի միայն 80 տոկոսն է ստորագրվել, հայկական կողմն ամենաբարձր մակարդակով առաջարկում է արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ հետագայում բանակցություններ վարել այս առաջարկի շուրջ։ Երեկ տեղի ունեցած Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին այս առաջարկը բարձրաձայնեց՝ զարմանք հայտնելով, թե ինչու է Ադրբեջանը մերժում այս տարբերակը։

Քաղաքագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ նման տարբերակով հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ եթե փաստաթղթի անգամ 1 պարբերություն համաձայնեցված չէ, ապա դա կարող է տապալել պայմանագրի մյուս դրույթների իրագործումը, ինչպես նաև Ադրբեջանի նոր հարձակման համար պատուհան բացել։ Փորձագետները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է օր առաջ Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որպեսզի այն վաճառի հանրությանը՝ հայտարարելով, որ ինքը կատարել է իր նախընտրական խոստումը և խաղաղություն է հաստատել։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հերքում է ինքն իրեն, քանի որ մեկուկես տարի առաջ՝ 2023 թվականի մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անձամբ էր հայտարարում, որ քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ։

«Պայմանագրի առումով ճիշտ չէ առանձին վերցրած պարբերություն քննարկել, որովհետև այդ պարբերությունն ինքնին, եթե նույնիսկ լինի իդեալական ձևակերպում, դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև այն մյուս պարբերությունների հետ փոխկապակցվածության մեջ է, և հենց առանձին վերցրած տողի կամ պարբերության քննարկումը ինքնին ոչ մի բան կարող է չնշանակել, և ես կարծում եմ, որ այն ընդունված սկզբունքը որ կա, որ «քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ» սկզբունքը այս դեպքում էլ է գործում: Մեծ հաշվով, այնպես չէ, որ մենք պետք է ստորագրենք պարբերություն առ պարբերություն, եթե այդպես լիներ աշխատանքը ընդունված միջազգային պրակտիկայում, ձեր ասածը իմաստ կունենար մանրամասնել: Պետք է ամեն ինչ սկզբից մինչև վերջ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, որ ստորագրենք»,- ասում էր Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից