Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 23:30 12-12-2024

Ժողովուրդն այլևս ի վիճակի է ճռռալ վարկերի տակ. Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի. Եկեք հետ տանք

Այսօր կառավարության հերթական նիստում հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շտապել է ընդգծել՝ սա վարկերի ներում չէ։ «Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խորը պրոբլեմներ կան մեր հանրության մեջ»,- ասել է Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:

Հետաքրքիր է, որ տարիներ առաջ դեռևս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ առիթի ասում էր՝ պետք է ժողովրդին ազատել վարկերի տույժերից, ներել ժամկետանց վարկերը, նվազեցնել վարկերի տոկոսները։ Օրինակ, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են․ «էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»։

Բայց փաստ է, որ Փաշինյանը, գալով իշխանության, աստիճանաբար մոռացավ իր ասածները։ Հիմա վարկերի բարձր տոկոսները, քաղաքացիների ժամկետանց վարկերը, տույժ-տուգանքները Փաշինյանին այդքան էլ չեն հուզում․ ամենայն հավանականությամբ, վարչապետի կարծիքով ժողովուրդն այլևս ի վիճակի է ճռռալ վարկերի տակ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր