Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 12:00 30-01-2025

ՔՊ–ում ճգնաժամ է, Ալեն Սիմոնյանի վախը, անհետ կորածների ծնողերը ԱԺ-ում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:

Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել