Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 11:00 11-07-2026

Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. ՀՖՖ-ում ինտրիգներ են. Արթուր Վաղարշյանի վախը բռնել են. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է՝ եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու Սահմանադրական դատարանը նման անօրինական որոշում կայացրեց՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, եւ տարբեր վարկածներ են հնչում։ Բայց կան նաեւ փաստեր, որոնք վկայում են ՍԴ դատավորների կաշկանդվածության մասին։

Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝ կապված դատավորի պահվածքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի ֆուտբոլային աղբյուրները փոխանցում են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորվել են մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախընտրելի թեկնածուն և փորձում է մինչև ընտրությունները ստեղծել անհրաժեշտ քաղաքական և ֆուտբոլային աջակցությունը։

Ըստ տեղեկությունների՝ ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսակ Գաբրիելյանն է։

Շրջանառվում են նաև Մխիթար Հայրապետյանի ու Հակոբ Սիմիդյանի անունները՝ որպես հավանական թեկնածուներ:

Փաստ թերթը գրում է. Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:

ԵՊՀ-ն միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը