copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:31 30-01-2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրանյութեր. shamshyan.com

Հունվարի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոցներ, որոնց մի մասը մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխեն Վրաստան, իսկ մյուս մասը՝ իրացվեն ՀՀ տարածքում:

Փաստի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քր․ օր․ 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդ․ 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Հունվարի 18-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկների և ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների հետ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ-ից արտահանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Դավիթ Բեկ 136 հասցեի մոտ ձերբակալել են Երևանի բնակիչ 51-ամյա Գևորգ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ․-ին վերջինիս կողմից շահագործվող «KIA» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

Նշված քրեական վարույթի շրջանակներում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 106,06 գրամ սպիտակ բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և 142,17 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը