Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:37 12-07-2022

Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված