Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:55 29-01-2025

Հայ մեծերի գովա՞զդ, թե՞ անարգում. վարձով տան հայտարարություններ` Ազգային հերոսի նկարի վրա

Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակի վրա առկա են հայ մեծերի՝ ՀՀ Ազգային հերոսներ Գեղազնիկ Միքայելյանի, Մոնթե Մելքոնյանի և օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի լուսանկարներն ու կենսագրությունները, այնինչ գովազդային վահանակն անմխիթար վիճակում է։

Հենց վահանակի տեսքից էլ կարելի է ենթադրել, որ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են ճանաչում մեծագույն արժեք ներկայացնող հայ մեծերին, հակառակ դեպքում նման կերպ չէին վարվի։ Վահանակի ապակուն փակցված են հայտարարություններ՝ հատկապես Գեղազնիկ Միքայելյանին նվիրված հատվածի վրա, նույն՝ սակայն համեմատաբար մեղմ պատկեր էր գովազդային վահանակի այն հատվածում, որտեղ Գոհար Գասպարյանի նկարն է, դա էլ հերիք չէ, ապակիները այնքան կեղտոտ են, իսկ նկարները՝ այնքան խամրած, որ դժվար է նկատել, թե ովքեր են դրանցում պատկերված։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ազգային հերոսների հիշատակը անարգվում է, քանի որ թե՛ քաղաքային և թե՛ կենտրոնական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում նման դրվագներից խուսափելու համար։ Եվ ստացվում է նաև, որ իշխանությունների կողմից «ազգային» տերմինը կիրառությունից հեռացնելը ևս նպաստում է նման երևույթների առաջացմանն ու արմատավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել