copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:23 27-01-2025

ԱՄՆ-ն և Կոլումբիան «առևտրային» պատերազմ են հայտարարել, ապա չեղարկել այն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն «առևտրային» պատերազմ են հայտարարել, սակայն ավելի ուշ որոշել չսկսել այն, գրում է BBC-ն։

Կիրակի ամերիկյան երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռ պետք է Կալիֆոռնիայից Կոլումբիա հասցներ մի խումբ անօրինական ներգաղթյալների, սակայն Պետրոն հրամայել է թույլ չտալ դրանց վայրէջքը։ Ի պատասխան՝ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում գրել է, որ Կոլումբիայից ներմուծվող բոլոր ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք կսահմանի և վիզային պատժամիջոցներ կկիրառի։ Պետրոն էլ պատասխանել է, որ Կոլումբիան նման մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ներմուծման վրա։

Ավելի ուշ՝ կիրակի երեկոյան, Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կոլումբիան նահանջել է, և, հետևաբար, մաքսատուրքեր կամ պատժամիջոցներ չեն սահմանվի: «Այսօրվա իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Ամերիկային ​​կրկին հարգում են։ Նախագահ Թրամփն ակնկալում է, որ աշխարհի բոլոր երկրները լիովին կհամագործակցեն ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող իրենց քաղաքացիներին արտաքսելու հարցում»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը