copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:04 26-01-2025

ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում չի արձանագրվել. ՊՆ

Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել․ մեր աղբյուրի փոխանցմամբ` այսօր Գյումրիի երկնքում անօդաչու սարք է հայտնվել, որը երկար ուսումնասիրել է օդային տարածքը։