Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 23-01-2025

Արայիկ Հարությունյանը սպորտից ի՞նչ ա հասկանում, որ ընտրվել ա նախագահ․ հարցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա ընտրվել է 4 տարի ժամկետով: Ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չի եղել։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞ր արժանիքի համար է Արայիկ Հարությունյանը եղել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն և ընտրվել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նա որևէ առնչություն չունի սպորտի հետ։ Քաղաքացիներ մի մասն էլ ասաց, որ նրան ընտրելը որոշ մարդկանց պետք է եղել։

«Եթե միակն էր, ուրեմն ենթադրվում է, որ պետք է նշանակվեր, այսինքն ինչ-որ մեկին դա պետք էր, բայց մեզ պետք է, թե ոչ՝ չգիտեմ։ Ըստ երևույթին՝ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Արայիկ Հարությունյանն ունի այն արժանիքը, որն ունեցել է Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե։

«Ոչ մի արժանիքներ էլ չունի, որպես ինչ ա ընտրվել։ Սպորտից ի՞նչ ա հասկանում, որ ընտրվել ա, զզվում եմ դրանից»,-ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես կարծիք չունի։

«Արայիկ Հարությունյանն արժանիք չունի էդ գծով»,- ասաց անցորդներից մեկը։

«Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Մեր կառավարության մեջ, որ մեկն է նշանակվել իր խելքի, կրթության, հմտությունների համար։ Ծանոթ-ընկեր-բարեկամ-խնամին դեռ գործում է։ Ոչ մեկ իր կրթության ու արժանիքի համար չի նշանակվում, սաղ»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ