copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:26 22-01-2025

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է ՇՄՆ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։

Նախքան հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովին (COP17), որն հյուրընկալելու է Հայաստանի Հանրապետությունը։

Ընդունելով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի շնորհավորանքները, նախարարի տեղակալը տեղեկացրել է, Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման հյուրընկալությանը և որ վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի և ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։

Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թվականին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։

Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։

Ծրագրի շրջանակներում Կլիմայական փոփոխություններին հարմարեցված 1-ամյա տնկիներ աճեցնելու նպատակով արդեն իսկ հիմնադրվել է 6 ջերմատուն։

Տնկարանային տնտեսություններում Կլիմայական փոփոխություններին հարմարեցված 1-ամյա տնկիների միջոցով պետական անտառային հողերում իրականացվել են անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ վերականգնելով շուրջ 103.6 հա անտառ։

Ծրագրի շրջանակներում նաև համաֆինանսավորող կողմ է հանդիսանում նաև ՀՀ Կառավարությունը՝ ստանձնելով անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների աջակցման և անտառային մոնիթորինգի աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել Ծրագրի առաջընթացը՝ պայմանավորվելով 2025 թվականին առավել ակտիվ լինել գործողություններում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից