Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:28 29-06-2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները:

Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել են թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026թ.-ին Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին