Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 22-01-2025

Մի ժամանակ, երբ իշխանությանը պետք էր, գոռում էին «Արցախ», հիմա խուսափում են․ հարցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։ Այս մասին Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ»: Այդ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձեւակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի այն ասածին, որ «Արցախ» չեն ասում, որ պատերազմ չսկսվի»։

«Ես ընդհանրապես այս իշխանության ոչ մի բանին չեմ հավատում։ Դրանով չի կարելի հարց լուծել։ Եթե չես ասում «Արցախ», ուրեմն պատերազմ չի՞ լինի, հնարավոր չի։ Մի ժամանակ մենակ իրանք էին «Արցախ» գոռում, երբ որ իրանց պետք էր, հիմա իրանց պետք չի, դրա համար էլ «Արցախ» ասելուց խուսափում են»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ համաձայն չէ Ալեն Սիմոնյանի ասածի հետ։

«Միանշանակ ոչ։ Ես էս նոր կառավարությանը չեմ ընդունում»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ չի լսում ՔՊ-ականներին։

«Չեմ հավատում ո՛չ Ալենին, ո՛չ Նիկոլին։ Մենք գիտենք՝ ինչ իշխանություն ունենք, Թուրքիայի համար աշխատող իշխանություն ունենք։ Սկզբում տատանվում էի Նիկոլը մեր մարդն ա, թե չէ․ պարզվում ա՝ չէ»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել