Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:15 09-10-2023

Մարդիկ խելագարված վազում էին, երեխաները՝ գոռում, իսկական Սոդոմ-Գոմոր էր. Արցախից բռնի տեղահանված

65-ամյա Արմելա Առաքելյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում էր աշխատում։ Երեք անգամ պատերազմ է տեսել, երկու անգամ կորցրել տունը, բայց ասում է՝ ծնկի բերողը միայն մարդկային կորուստներն են։ Տիկին Արմելան ասում ՝ առաջին արցախյան պատերազմում շատ զոհեր տվեցինք, բայց այդ ամենը հասկանալի էր. պատերազմ էր, մենք էլ հաղթել էինք։ Արցախցի կինը մեծ դժվարությամբ է հասել Հայաստան, տեսածն ու լսածը, ասում է՝ Սոդոմ-Գոմոր էր։ «Արդեն հասցրել եմ երեք պատերազմի ականատես լինել։ Վերջին պատերազմը ահավոր էր, դրանից առաջ բլոկադա։ Քաոս էր ամեն տեղ, երեք օր հրապարակում եմ մնացել... Ժողովուրդը խելագարված վազում էր, երեխաները գոռում էին։

Առաջին պատերազմում ես այսպես ծանր չեմ տարել, ինչպես հիմա, իմ այս տարիքում։ Այն ժամանակ նկուղներում, ապաստարաններում ելույթ էինք ունենում ոգևորում ժողովրդին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է ստեփանակերտցի Արմելա Առաքելյանը։

Արցախցի կնոջը մտահոգող հարցերը շատ են. ինչու՞ այսպես եղավ, ովքե՞ր դավաճանեցին կռվող տղաներին և այլն։ Մի բանում է վստահ, որ ժողովուրդը չի պարտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան