Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:46 21-01-2025

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ. Agenda.ge  

Agenda.ge վրացական լրատվականը գրում է, որ հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ա. Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։