copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:20 20-01-2025

Մահ հանքային ջրից․ ռուս գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպի» դեմ․ Կոմերսանտ

«Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպի» ՓԲԸ-ի, ընկերության՝ ռուս ներկայացուցչի և միջնորդների դեմ, ինչպես նաև պահանջել արտադրանքի վաճառքի դադարեցում։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

Ի՞նչ է տեղի ունեցել

2024 թվականի փետրվարի 11-ին գործարարը կերակրափողի այրվածքներ էր ստացել՝ «Ջերմուկ» հանքային ջուրը խմելուց հետո, որը գնել էր Վլադիկավկազի «Ֆառն» շուկայից։ Հանքային ջուրը խմելուց հետո տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են Հանրապետական կլինիկական հիվանդանոց։ Ախտորոշվել է անհայտ էթիոլոգիայի թունավորում։ Հաջորդ օրը Գուսովին տեղափոխել են Մոսկվա՝ Սկլիֆոսովսկու անվան շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտ։ Ախտորոշվել է՝ «թունավորում քայքայիչ հեղուկով (քացախաթթվով)»։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Գուսովին փրկել չի հաջողվել։ Նա մահացել է փետրվարի 13-ին։

Փորձագիտական եզրակացությունը հաստատել է, որ մահվան պատճառը քացախաթթվից ստացված քիմիական վնասվածքն է, որն առաջացրել է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթի այրվածք։

Ի՞նչ են ասում ականատեսները

Դեպքի գլխավոր վկան՝ մահացածի դուստրը, պատմել է, որ իր հայրը մի կում ջուր է խմել, որից հետո ինքնազգացողությունը վատացել է, և շիշն ընկել է նրա ձեռքից։

«Հայրս կտրուկ վազեց տուն և ընկավ մուտքի մոտ գտնվող գորգի վրա։ Տեսա, որ նա իրեն վատ է զգում, սկսեցի օգնության կանչել քրոջս՝ գոռալով, որ շտապօգնություն կանչի»,-պատմել է գործարարի դուստրը։
Նա նաև հայտնել է, որ քացախի հոտը երկու շաբաթ շարունակ մնացել է տանը և բակում, որտեղ շիշը կոտրվել է։ Նման ցուցմունք է տվել ևս 10 մարդ՝ գործարարի ընկերներն ու հարազատները, ինչպես նաև հետաքննությանը մասնակցած բժիշկներն ու ոստիկանները։

Վնասի հատուցման պահանջ

Գուսովի ընտանիքը 1,5 միլիարդ ռուբլու պահանջ է ներկայացրել՝ գնահատելով ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասը։ Հայցում նշվում է, որ շտապօգնությունը և տարհանումը Մոսկվա արժեցել են 5 մլն ռուբլի։
Բացի այդ, տուժող կողմը պահանջում է դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը՝ պատճառաբանելով, որ անհասկանալի է, թե ինչպես է քացախաթթուն հայտնվել հանքային ջրի շշում։

Գուսովի մահվան հետաքննությունը չի ավարտվել։ Քննչական մարմինները մի քանի հարցումներ են ուղարկել Հայաստան, բայց դեռ պատասխաններ չեն ստացել։ Տուժող կողմի ներկայացուցիչները կարծում են, որ շշի մեջ քացախաթթու կարող էր հայտնվել արտադրության տեխնոլոգիայի խախտման պատճառով։ Նրանց կարծիքով՝ թթուն օգտագործվել է ապակե տարաները մաքրելու համար, որոնք օգտագործելուց հետո վերադարձվել են շրջանառության։

Գուսովը խոշոր ձեռնարկատեր էր, ով զբաղվում էր շինարարական բիզնեսով: Ավելի քան 5 հազար մարդ էր մասնակցում նրա հրաժեշտի արարողությանը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին