copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 16-02-2022

Նկարահանման ժամանակ սպանված ուկրաինուհու ընտանիքը դատական հայց է ներկայացրել Ալեք Բոլդուինի դեմ

Օպերատոր, ծնունդով ուկրաինուհի Գալինա Հաթչինսի հարազատները, որը մահացել է «Ժանգ» (Rust) ֆիլմի նկարահանման ժամանակ պատահական կրակոցից, հայց են ներկայացրել դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինի և ֆիլմի մյուս ստեղծողների դեմ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, հայտնել է CNBC-ն։
Հայտարարության համաձայն՝ Բոլդուինը և մյուս պրոդյուսերները «տեղյակ են եղել հրազենի անվտանգության հետ կապված խնդիրների մասին և իրավիճակն ուղղելու համար ոչ մի գործողություն չեն ձեռնարկել»։
Ըստ Հաթչինսի հարազատների, այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ կնոջ մահվան օրը, հրազենի հետ գործ ունենալիս խախտվել են անվտանգության տարրական կանոնները։
Հայցը ներկայացվել է չկանխամտածված սպանության մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում