Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 16-01-2025

Ռուսներն այստեղ էին, ոչ մի բան չարեցին, հիմա ամերիկացիներին փորձենք․ հարցում

Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հունվարի 14-ին ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Ստորագրված փաստաթղթի շրջանակներում մյուս շաբաթ Հայաստան կժամանեն ամերիկացի սահմանապահները։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչ ակնկալիքներ ունեն դրանից։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դրական ակնկալիք ունի ամերիկացի սահմանապահների այցից։ Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ էլ սա Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացում է։

«Դա Նիկոլ Փաշինյանի թատերական ներկայացումն է վերընտրվելու համար»,-ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ հույս հայտնեց, որ ամերիկացի սահմանապահների այցը դրական կանդրադառնա Հայաստանի վրա։

«Ռուսներն այստեղ էին, ոչ մի բան չարեցին, հիմա ամերիկացիներին փորձենք»,- ասաց նա։

Հարցվածներից մեկը նշեց, որ ուզում է, որ նրանք ի օգուտ Հայաստանի գործեն։

«Միայն խաղաղություն եմ ուզում»,-պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը