copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:32 28-02-2023

Հիմա Ռուսաստանն ի՞նչ է անում ԼՂ-ի համար, որ իրենք մնան այստեղ. ոչ մի բան․ ադրբեջանցին ինչ ասում է, հետը համաձայնվում է. Բաբայան

«Ադրբեջանը Ռուսաստանին ցույց է տալիս, որ իրենք համաձայն չեն, որ Ռուսաստանն այս տարածքում մնա եւ պետք է հեռանա։ Հիմա Ռուսաստանն ի՞նչ է անում Լեռնային Ղարաբաղի համար, որ իրենք մնան այստեղ։ Ոչ մի բան, ադրբեջանցին ինչ ասում է, հետը համաձայնվում է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով իր՝ պետնախարար նշանակվելոու առաջարկին, Բաբայանն ասել է, որ այդ դեպքում ինքը կրթության, առողջապահության, զինված ուժերի ոլորտներում բարեփոխումներ կանի։ Բացի այդ՝ կկառուցի այլընտրանքային ճանապարհը, որը պատերազմից հետո մինչեւ հիմա չի կառուցվել, որի պատճառով էլ այսօր մենք կախված ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհից։

«Մենք որեւէ ձեւ կապված ու կախված չպետք է լինենք ինչ-որ մեկից, որ մեզ չպարտադրեն ինչ-որ մեկի հետ գնալ, նստել, խոսել»,- ասել է Սամվել Բաբայանը՝ կրկնելով տալ իրեն 100 օր. «Ես ընդամենը 100 օր եմ խնդրում։ Ինչ վերաբերում է հարցին՝ կանե՞նք, թե՞ չենք անի, իհարկե կանենք, իսկ եթե չենք անի, կխայտառակվենք, կգնանք, կասեն՝ եկավ մեծ-մեծ փրթեց, այեւս բերանդ փակիր ու վեր ընկիր տեղդ»։

Սամվել Բաբայանի խոսքով՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի հաջողել կառավարման հարցում, քանի որ նա Արցախ է եկել «հին թիմից, որը կառավարվում էր դրսից՝ Ռուսաստանից»։

Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ինքն է պատասխանատու Լաչինի միջանցքի համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել