copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:24 16-01-2025

Հայաստանը 236 մլն եվրոյի նոր վարկ կստանա

Կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից ճանապարհաշինության նպատակով 236 մլն եվրո վարկային ծրագրին։

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նպատակը Հայաստանին աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը։ Դրա արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝

· ասֆալտբետոնե պատվածքով 11.1 մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում,

· 3 թունելի, 16 կամրջի, 83 հեղեղատի, 28 հենապատի կառուցում,

· անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը. նշված է որոշման հիմնավորումներում:

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236 մլն. եվրո: Այն համաֆինանսավորվելու է նաև ՀՀ-ի կողմից: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել