Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 15-01-2025

Թանկացնելու էլ չափ կա. 7,5-ը ո՜ւր, 40000-ը ուր. սուրճի ապարատի սեփականատերերը բողոքում են

Սուրճի ապարատների սեփականատերերը այսօր՝ հունվարի 15-ին, բողոքի ակցիա են սկսել Ազգային ժողովի շենքի դիմաց․ նրանց պահանջը մեկն է՝ պետք է վերանայվի իրենցից 40000 դրամ հարկ գանձելու որոշումը։

Oragir.News-ը զրուցեց ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ, որոնք ներկայացրին իրենց դժգոհությունները, ասացին, որ իրենք 40 հազար դրամ ամսական չեն հանում ապարատներից, ինչպե՞ս այդքան հարկ վճարեն, և որ դա ուղղակի աբսուրդի ժանրից է.

«Թանկացումները սկսեցին տրանսպորտից, հասան սուրճի ապարատներին։ 7,5 հազարը հասկացանք, խելքին մոտիկ է, բայց թանկացնելուն չափ կա. կարող էր օրինակ 10 հազար դառնալ, բայց 7,5-ը ո՜ւր, 40 հազարը՝ ուր» ,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հավելեցին նաև, որ գումարի չափը որոշվել է սուրճի ցանկացած ապարատի համար առանձին, այսինքն` եթե մարդը ունի, օրինակ, 5 սարքավորում, ապա պետք է մուծի 200 հազար դրամ հարկ։

Մանրամասներրը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին