Երևանում հունվարից ներդրվող հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգի հետ կապված դժգոհությունները չեն դադարում։
Քաղաքացիները սոցցանցերի իրենց էջերում հաճախ են տեսանյութեր հրապարակում՝ առաջ քաշելով քաղաքապետարանի ներդրած նախագծի թերությունները, QR տոմսեր տրամադրող «Թել-Սել» համակարգի խափանումները։ Սակայն քաղաքացիների դժգոհությունը միայն սոցցանցերում գրառում անելով չի սահմանափակվում։ Քաղաքացիներից մեկն, օրինակ, որոշել է իր կարծիքը բարձրաձայնել Կոմիտասի պողոտայի կանգառ որից մեկում՝ ցուցանակի վրա գրառում թողնելով և պահանջելով քաղաքապետի հրաժարականը։