Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 10-01-2025

Փաշինյանն ամեն ինչ թարս է անում․ Մինսկի խումբը չպետք է լուծարվի․ հարցում

Իլհամ Ալիևի նախօրեի սպառնալից հայտարարություններից երկու օր անց Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել Մինսկի խումբը լուծարելու Ալիևի պահանջը»։

Հարցվածների մի մասն ասացին, որ չգիտեն՝ ինչու է Փաշինյանը նման որոշում կայացրել։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ վարչապետն Ալիևի ոչ միայն այս, այլ բոլոր պահանջներն է կատարում։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ այդ հարցը պետք է ուղղենք Նիկոլ Փաշինյանին։ «Շատ սխալ բան է արել, բայց ես ինչ կարամ անեմ։ Ժողովուրդը պետք ա ոտքի կանգնի, որ էդ հարցին լուծում տա։ Ինքը ոչ մեկի կարծիքն էլ հաշվի չի առնում»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ եթե լուծարվի Մինսկի խումբը՝ Հայաստանի գործերը վատ կգնան։
«Դա սխալ է։ Ես չգիտեմ, ինչու նա գնաց այդ քայլին, իր շատ մեծ քանակով քայլեր դժվար է մեկնաբանել, լոգիկային չի համապատասխանում»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանը սխալ է անում այս անվտանգային պայմաններում։ «Հիմա աշխարհը շատ փոխվել ա, պետք ա նաև արտաքին գործոնները հաշվի առնել և զգույշ լինել»,- ասաց նա։

«Որովհետև Նիկոլ Փաշինյանն անուղեղ է և իր նման անուղեղներին հավաքած թիմում։ Ինչ անում ա էս ժողովրդին ճիշտ ա անում»,- պատասխանեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ սա Ալիևի միակ պահանջը չէ, որը կատարում է Փաշինյանը։ «Ալիևի բոլոր պահանջներն է կատարում, որովհետև նրա մարդն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ