copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:01 09-01-2025

Իրանի կարևոր ուղերձը տարածաշրջանին. Ահմադիանի այցի նպատակը և սպասվող հետևանքները

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանիի այցելությունները Բաքու և Երևան կարող ենք համարել ուղերձ տարածաշրջանի երկրներին՝ հատկապես Ադրբեջանին և Հայաստանին։ Այս այցերը տեղի են ունենում տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում, մասնավորապես՝ Իրան-Իսրայել հնարավոր լայնամասշտաբ բախման ֆոնին։

Բաքվում Ահմադիանը հանդիպեց Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի գլխավոր նպատակը Ադրբեջանի ղեկավարությանը զգուշացնելն էր, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի հետ նրանց սերտ համագործակցությունը, ինչը կարող է վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Թեհրանը մտահոգված է, որ Իրան-Իսրայել բախման ժամանակ Ադրբեջանը կարող է Իսրայելին տրամադրել թիկունքային աջակցություն՝ ինչպես լոգիստիկ, այնպես էլ ռազմական։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում Իրանի հանդեպ զգալի հիստերիա է նկատվում: Ալիևի հերսոտ հայտարարությունները կապված էին Արդեբիլում իրանցի հոգևորականի կողմից հնչած քննադատությունների հետ։ Ալիևը պահանջել է ներողություն, ինչը ընդգծում է Բաքվի վրդովմունքը Իրանի նկատմամբ։

Ի հակառակ այս ամենի, Ահմադիանի այցը Երևան ավելի շատ նպատակ ուներ համախմբել երկու երկրների դիրքորոշումները: Իրանը մշտապես շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման կարևորությունը, հատկապես Ադրբեջանի կողմից բարձրացված, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի ֆոնին։ Թեհրանը չի թաքցնում իր մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է օգտագործել Իրան-Իսրայել բախման հնարավորությունը՝ փորձելով ստիպել միջանցքի բացումը, ինչը հակասում է Իրանի և Հայաստանի ռազմավարական շահերին։

Աներկբա է, որ Իրանն այսօր դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը կարող է խաթարել իր ցամաքային կապը Հայաստանի հետ և ուժեղացնել Ադրբեջանի դիրքերը։ Թեհրանը փորձում է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի ապակայունացումը՝ Իսրայելին ցույց տալով, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը Հարավային Կովկասում։

Ալի Աքբար Ահմադիանիի տարածաշրջանային այցը կարելի է դիտել նաև որպես Իրանի պատասխան Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը և Իսրայելի հետ մերձեցմանը։ Թեհրանն այսպիսով ցույց է տալիս, որ վճռական է պաշտպանել իր շահերը՝ ամրապնդելով հարաբերությունները Երևանի հետ և զգուշացնելով Բաքվին Իսրայելի հետ ռազմական համագործակցության հետևանքների մասին։ Իրանի այս դիրքորոշումը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասի ապագա քաղաքական հավասարակշռության ձևավորման գործում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի