copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:49 02-02-2023

Հուլուսի Աքարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը տնտեսական, սոցիալական և այլ առումներով օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին: Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է Կարսում ընթացող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն իր ունեցած ելույթում։

Աքարն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա շեշտել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվելու է։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես Թուրքիայի անկեղծ ցանկությունն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ից սկսած Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում ավելի քան մեկ տասնյակ երկրների մասնակցությամբ անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին