copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:09 09-01-2025

Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրած հատուկ ճեպազրույցում հաստատել է, որ մասնակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է նաև «Վրացական երազանք»-ից հնչող մեղադրանքներին՝ հերքելով պնդումները, թե գումար է վճարել ԱՄՆ-ի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար։

Զուրաբիշվիլին նշել է, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու է Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնի հրավերով․ «Դուք գիտեք, այսօր կրկին հաստատում եմ, որ մասնակցելու են նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, կլինեմ Վաշինգտոնում Ջո Ուիլսոնի հրավերով: Դուք գիտեք, որ երդմնակալության հրավեր ստանալու մի շարք տարբերակներ կան, որի համար, ի դեպ, ոչ ոք ոչինչ չի վճարում»:

Մանրամասն՝ Aliq.ge-ում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը