copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:00 04-01-2025

Փաշինյանը խուճապի մեջ է․ ՔՊ-ն հաղթում է այն համայնքներում, որտեղ մրցակից չունի

«Դա անմիտ, որևէ տրամաբանություն, օրինականություն, հիմնավորվածություն չունեցող միջոցառում է, որն ըստ էության իրականացվում է այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, չի հաշտվել ժողովրդի ընտրության հետ և իրականացրել է իշխանազավթում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Փարաքարում փրայմըրիզի գործընթացին։

Ղազարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է և դա ցույց է տալիս, որ իրենք ժողովրդի կողմից ոչ մի աջակցություն, հեղինակություն չեն վայելում։

«Նախ դա փրայմըրիզ չէ, դա փրայմըրիզի հետ ոչ մի կապ չունի և այդ անվանման ոչ պատշաճ, ոչ տեղին գործածում է, որովհետև փրայմըրիզը դա ընտրական օրենքով սահմանված գործընթացի մի մաս է, որն իրականացվում է Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունների ժամանակ։

Հետևաբար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման գործընթացում նման միջոցառումներ իրականացնելը դա ոչ մի օրենքով նախատեսված չի, ոչ մի տրամաբանություն չունի։ Ըստ էության դա կուսակցության ներսում սոցիալոգիական հարցման մի ձև է, որը չունի հստակ մեթոդաբանություն, հստակ ընտրանք և չունի որևէ հստակ նպատակ։

Այսինքն՝ երբ որ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է մնում և ավագանու լիազորությունները դադարեցվում են, այդ ժամանակ քաղաքային համայնքներում վարչապետը նշանակում է համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետը նշանակում է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար և նման որևէ գործընթաց նախատեսված չէ»,- մանրամասնեց հասարակական գործիչը։

Ղազարյանը շեշտում է՝ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, ընտրված համայնքի ղեկավարներին անօրինական գործընթացներով հեռացնում են։

«Այդպես եղել էր Գյումրիում, երբ որ նրանք մասնակցել էին ընտրություններին, պարտվել էին, հետո սկսեցին քրեական վարույթներ իրենց հաղթած համայնքի ղեկվարի, նրա թիմի նկատմամբ, նույն եղել է Վանաձորում՝ ավելի շուտ։ Այս ամեն ինչն արվում է, որպեսզի զավթեն իշխանությունը այն համայնքներում, որտեղ իրենք պարտվել են, իսկ իրենք ընտրություններում հաղթում են միայն այն համայնքնեում, որտեղ մրցակից չկա, որտեղ մրցակից է լինում, իրենք պարտվում են, բայց պարտվելուց հետո ընտրված համայնքի ղեկավարներին անօրինական գործընթացներով հեռացնում են»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Փարաքարի փրայմըրիզին կմասնակցի 6 թեկնածու։

Հիշեցնենք՝ Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակի Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ