Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:12 01-11-2023

Հող ու տարածք հանձնելու, պատերազմ կրվելու մրցակից Հայաստանը չունի․ հարցում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը երեկ ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի։

Oragir.News-շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ոլորտում Հայաստանը մրցակից չունի։

«Հայաստանը ոչ մի ոլորտում մրցունակ չէ։ Լավ է, որ Ռուսաստանից և Ուկրաինայից եկել են մի քիչ փող է բերել, թե չէ մենք եկամուտ էլ չունենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկն էլ մեր հարցին պատասխանեց այսպես․

«Հայաստանը բոլոր ոլորտներում պրավալ է, ի՞նչ մրցակից պետք է ունենա։ Հող հանձնելու, տարածք հանձնելու, պատերազմ կրվելու մրցակից չունի։ Այդպիսի երևույթ երկրագնդի երեսին չկա, ոնց Հայաստանն է հայտնվել։ Ուրախ-ուրախ իր տարածքները հանձնում է, գնում է խաղաղության, բայց չգիտի ստրուկ է դառնում բոլորի ձեռքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին