copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:05 01-01-2025

Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ամանորյա ուղերձով է հանդես գեկել «եռաբլուր» զինվորական պանթեոնից։

«Շատ սիրելի հայրենակիցներ,

Եռաբլուրի այս սրբազան վայրից մեր սերը, գնահատանքը, ողջույնները բոլորիդ, մեր հերոսների ներկայությամբ իրենց անբացակա հաղթանակած ներկայությամբ:

Նախ ուզում եմ բոլորիդ մեր սերն ու գնահատանքը հայտնել, որ ամբողջ 2024 թիվը գտնվել եք պայքարի բովի մեջ, հայրենիքի ազատագրության, մեր պետականության վերականգնման, պարտության, հուսահատության, անհուսության ճիրաններից դուրս գալու և այս ամբողջ ընթացքը հաղթանակի վերածելու համար։

Մեր մի քանի րոպեից ընդամենը պիտի ազդարարվի 2025 թվականին։ 2024 թվականը, ինչպես ասացի, մեզ համար եղել է միայն և միայն նպատակամիտված մեր կյանքը դարձնելու հաղթանակի կյանք և շնորհներով զարդարված մեր հերոսների հետ նույնանալու, մեր հերոսների հաղթանակն ու երազանքը իրենց վերադարձնելու պայքարի ժամանակահատված։

Այս ընթացքում շատ-շատերին ենք ճանաչել, թեյ անձնապես, թեյ հավաքական իմաստով։ Տեսել ենք հուսավառված մարդկանց, աննահանչ կամքով, նվիրումով մարդկանց, ում համար պետությունը, հայրենիքը ամեն բանից վեր է։ Միևնույն ժամանակ տեսել ենք նաև որոշակի իմաստով հուսախաբության մեջ գտնված մարդկանց, որոշակի իմաստով տկարություններ ունեցած մարդկանց և այդուհանդերձ, այս բոլորով հանդերձ մեր միտումը ճանապարհը մեկն է եղել, ինչպես մշտապես նշել եմ, մեր հայրենիքը, մեր երազները վերադարձնել մեր հերոս նահատակներին և իրենց հետ նույնանալ։

Ընդհանրապես իմ կյանքում այսօր ես գտնվել եմ խրամատներում, զինվորական մեր զորանոցներում, մեր զինվորների, սպաների հետ նշելով այս ժամանակահատվածը։ Այսօր գտնվում ենք եռաբլուրի այս զինվորական պանթեոնում, մեր հերոսների ներկայությամբ, իրենց հետ միևնույն ժամանակ և գլուխներս կախ, և պատիվներս գողացված, և ուրախությունը գողացված, բայց այդուհանդերձ այսօր այս վայրում, այս սրբազան վայրում մենք ներշնչումի և ուխտի համար ենք գտնվում։

Այս վայրից է գալիս մեր բոլոր իրագործումների թե՛ ներշնչումը, թե՛ կամքը, թե՛ համառությունը, թե օրհնությունը։ Մեր հերոսների հետ նույնանալու ժամն է այսօր, մենք նաև լռության, լռության կոչում ունենք։

Մենք կոչում ունենք այդ հաղթանակը կերտելուն միտված 2025 թվականը դարձնել բոլորիս երազների ու ձգտումների իրականացումը։ Մենք կոչում ունենք 2025 թվականի յուրաքանչյուր օր վերադառնալու այս սրբավայր և պատասխանատու կերպով մեր սիրելի հերոսների հետ միասին իսկապես տոնախմբելու մեր երկրի ազատագրումը, վերացնելու չարիքը մեր կյանքից, վերացնելու այն բոլոր տեսակի հարձակումները, թե հոգևոր թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, որ մեր կյանքի վրա են։

Այո, մենք հռչակել ենք հաշտության, ճշմարտության և արդարության պայքար։ Եվ այդ պայքարից մեկ միլիմետր անգամ չենք շեղվել և չենք շեղվելու։ Այն չի դադարել, բազմաթիվ մարդկանց հույսերով, լույսերով, սրտերով, կամքով, ցանկությամբ, այն պիտի դառնա իրականություն։

Վերջնարդյունքը և հաղթանակը լինելու է հայինը և Հայաստանինը։ Սա է մեր ողջ ձգտումն ու նպատակը։ Եվ, միևնույն ժամանակ, ուզում եմ առաքելական խոսքով, մեր Վարդանանց խոսքով ասել, այս հավատքից մեզ ոչինչ և ոչ մի բան չի կարող բաժանել, շեղել, հեռացնել, կտրել, ոչ մի կերպ, ոչ մի կերպ, որովհետև սա աստվածային ճանապարհը, ճշմարտության ճանապարհը, արդարության ճանապարհը և հաղթանակի ճանապարհը։ Բոլորիդ մտքերն ու սրտերը հավաքած վստահ եմ, որ դուք այս վայրկյանին շնորհավորելու եք միմյանց միայն և միայն գալիք հաղթանակի տեսիլքով։ Մենք պիտի կառուցենք մեր ավետյաց երկիրը և դրանից դուրս այլ նպատակ, այլ ձգտում, այլ տենչ, այլ փափագ չունենք, որովհետև դա մեր հերոսների փափագն է, այն հերոսների, որ որքան էլ փորձել են արժեզրկել, հնարավորություն հնարավոր չի եղել և չի լինելու։


Մենք այդ փափագը իրականություն ենք դարձնում, այդ կիսատ մնացած երազը, հաղթանակի տեսիլքը դարձնելու ենք շոշափելի գործնական իրականություն։ Ուրեմն, միասին կրկնելու ենք այս երեկո, այս գիշեր, խորհրդավոր այժմ, նախ լուռ մնալով, և ապա այդ լռության միջից կրկին լինելու ենք, որ այլընտրանք չկա, քան հոգևոր Հայաստանի հաղթանակը այս «նոր Հայաստանի» վրա։

Այլընտրանք չկա, քան մեր հերոսների, երազների, տեսիլքների հաղթանակի իրականացումը մեր կյանքում։ Այլընտրանք չկա, որ տաճարը պետք է հաղթի փողոցին, այլընտրանք չկա, որ եռագույնը վերջնականապես իր փառահեղ հաղթանակն է կնքելու սև ու սպիտակի վրա, և այլընտրանք չկա, որ հոգին հաղթելու է դուխին և այլընտրանք չկա, ինչպես ասացի և ասել ենք, որ մենք ապրում ենք հոգևոր Հայաստանի տեսիլքով, որը հաղթանակելու է, ուրիշ տարբերակ չկա։

Այս մեր չար իրականությանը, անպատիվ իրականությանը, գողացված ուրախության իրականությանը, ներշնչումով մեր հերոսներից, ներշնչումով իրենց ծնողներից, ովքեր ամենօրյա պայքարի մեջ են գտնվել այս ողջ ժամանակահատվածում, մենք ընթանալու ենք դեպի հաղթանակի տես տեսիլքը, դեպի ավետած երկիր կառուցելը:

Աստված զորացնի բոլորիդ»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը