copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:55 06-06-2026

Հրազդանի նախկին քաղաքապետից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
RANGE ROVER SPORT SC 4.2 մակնիշի և MERCEDES-BENZ S550 մակնիշի տրանսպորտային միջոցները:
Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
85 միլիոն 430 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ