Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 25-12-2024

Այն, ինչ Արամ Սիմոնյանն արգելել էր Լավրովին, այժմ թույլատրելի է Հովհաննես Հովհաննիսյանին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ է տեղնում, որ պետական պաշտոնյաները սրճարաններում ծխում են։

«Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ։ Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս, խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո: Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը։ Շնորհակալություն»,- գրել է վարչապետը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է գտել վարչապետի խնդրանքը պետական հաստատություններում։ Նկարո՞ւմ են արգելված վայրերում ծխող պաշտոնյաներին և նկարն ուղարկում վարչապետին։

Օրինակ՝ հայտնի է, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ծխող է և օրվա ընթացքում մինչև մեկ տուփ ծխախոտ է ծխում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ, ճշտելու՝ որտե՞ղ է ծխում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պատրաստվու՞մ են հարգել վարչապետի խնդրանքը՝ շենքի ներսում ծխող ռեկտորին նկարել և նկարն ուղարկել վարչապետին։

Սակայն, ինչպես շատ անգամ, այս անգամ ևս մեր բազմաթիվ զանգերը տարբեր հեռախոսահամարներից մնացին անպատասխան։

Հարկ է նշել, որ ԵՊՀ-ում կտրականապես չեն պատասխանում նաև գրավոր հարցումներին։ Oragir.News-ն ավելի վաղ գրավոր հարցում է ուղարկել ԵՊՀ, անցել է 6 աշխատանքային օր, սակայն մեր գրավոր հարցմանն այդպես էլ պատասխան չի ուղարկվել։ Նշենք, որ օրենքով՝ պետական կառույցները գրավոր հարցումներին պարտավոր են պատասխանել 5 աշխատանքային օրում։

Հիմա ամենակարևորի մասին․․․ Քանի որ փակ տարածքներում, այդ թվում՝ ԵՊՀ շենքում, առհասարակ արգելված է ծխելը, իսկ ծխելու մեծ սիրահար ԵՊՀ ռեկտորին երբևէ ոչ ոք դրսում չի տեսնում, այն էլ ծխելիս, ապա կարելի է ենթադրել, որ Հովհաննես Հովհաննիսյանը ծխում է իր աշխատասենյակում, որտեղ կան շատ թանկարծեք կտավներ։

Նշենք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը երբևէ թույլ չի տվել ծխել իր աշխատասենյակում։ Նույնիսկ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու ժամանակ, երբ ԵՊՀ է այցելել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան թույլ չի տվել ծխել իր աշխատասենյակում։ Լավրովը ստիպված է եղել դուրս գալ և ծխել աստիճանների վրա՝ դժգոհելով, որ նույնիսկ ՄԱԿ-ում նա եղել է միակ պաշտոնյան, ում թույլ են տվել ծխել ներսում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել