copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 11:02 28-09-2025

Գործ ունենք ուրացման հետ. շեֆն արգելել է բառ անգամ ասել նահատակների մասին, նրան էլ արգելել է Բաքվի շեֆը

Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է

Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում էր խիստ անձնականի, կարոտի, սպասումի հետ։ Բայց դա իմ անձնականն է, այժմ բարձրաձայնվող հարցիս հետ կապ չունի։ Թեեւ, առերեւույթ կապ չունի։

Գործ ունենք ուրացման հետ։

Առավոտվանից ցավով բոլորն արձանագրում էին՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց։ Դե, առաջին հերթին ու թերեւս ՔՊ վարչության անդամ դառնալով ուրախացած Սուրեն Պապիկյանից էլ ակնկալիք չունեի։

Բայց անհամբեր սպասում էի երեկոյան 20։30-ի «Զինուժին», եվ ահա հարկատուների գումարներով հեռարձակվող «Զինուժը» հերթական անգամ ուրացավ մեր նահատակներին։ Թերեւս ասեն. գոհ լինենք, որ ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի 2252-րդ տարելիցի օրը հեռարձակված «Զինուժի» քար լռությանը հակառակ այսօրվա թողարկմանը համարձակվեցին հայտնել, որ լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, հավերժ փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Միայն։ Այսքանը։

Պաշտպանության նախարարության գեներալները, գնդապետները, սպաները վախեցան իրենց նահատակված զինակիցների, շատ հաճախ հրամանատարների, ենթակաների մասին մեկ բառ ասել։

Շեֆը արգելել է, որին էլ արգելել է Բաքվի շեֆը։

Սրան խաղաղություն չեն ասում, սա կոչվում է ուղղակի օկուպացիա, երբ անգամ քո Բանակի նահատակների, հերոսական դրվագների մասին քո բանակի գլխավոր հաղորդման ընթացքում արգելում են խոսել։

Թե չէ ձեր հեքիաթները՝ բարեփոխված բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ինքնիշխանություն, հանրապետություն։

Անպայման խորհուրդ կտամ դիտել «Զինուժի» այսօրվա եթերը՝ փողի մասին, միայն փողի մասին, երբ զոհերին չեն հիշում, բայց հիացական մի ամբողջ ռեպորտաժ են անում մարզական հաղթանակի մասին։

Դիտեք ու կհամոզվեք՝ Բաքվից ասել են Նիկոլին՝ լուծարել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։

Իսկ այսօր պաշտոն ունեցող բարձրաստիճան զինվորականներն ավելի լավ է իրենց հանդերձանքի գույնը փոխեն ու դարձնեն վարդագույն, իսկ տարբերանշանների փոխարեն կախեն բանտիկները։ Դրան ավելի են արժանի։

ՀԳ. մինչ գրում էի այս տողերը, սկսվեց Հանրայինի լուրերի թողարկումը, բնականաբար, այս դեպքում էլ՝ իմիջիայլոց մի քանի բառ։

Այստեղ միայն Նիկոլն էր ու նրա մանիպուլիացիան»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը