Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:02 21-12-2024

Գործադուլի համար աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել

Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ազատված 32 վարորդից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում է գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1,192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,- հայտնել է քաղաքապետարանը:

Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:

Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան