copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:35 21-12-2024

Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների, ի դեպ, նաև՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի ՆԳ արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիի ու նույն համակարգի ևս մի քանի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների են դիմում վրացական ՆԳՆ նշված պաշտոնյաների դեմ, քանի որ նրանք (ուշադրություն). «Մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ դաժան բռնաճնշումներին»:

Հատկանշական է, որ «հավաքական Արևմուտքի» այդ պատժամիջոցների մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույն Վախթանգ Գոմելաուրիին նշանակեց փոխվարչապետ:

Բայց դեռ մի կողմ Վրաստանի ու ԱՄՆ հեռացող վարչախմբի հարաբերությունները, չհաշված՝ Մեծ Բրիտանիան:

Այստեղ այլ հարց է հետաքրքիր: Երկդիմի, երկակի չափանիշների, երկերեսանի պահվածքի հարցը, որն ամեն անգամ դրսևորում է Արևմուտքը:

Թե ինչ էր կատարվում Թբիլիսիում օրեր, շաբաթներ առաջ, բոլորս տեսանք: Երկրի հեռացող նախագահ Զուրաբիշվիլու հրահրմամբ «արևմտամետները» փորձեցին փողոցային եղանակով հեռացնել օրինական իշխանություններին, ըստ որում, ցուցարարները ոչ մի կերպ խաղաղ չէին:

Բայց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Արևմուտքը այդ ամենը նորմալ էին համարում, ու հակառակը՝ սպառնալիքներով, արդեն նաև՝ պատժամիջոցներով են խոսում այդ երկրի ընտրված իշխանության հետ:

Իսկ, այ, Հայաստանում փաշինյանական իշխանությունները ուժայինների միջոցով գազանաբար հարձակվում էին խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր գործիչների, լրագրողների վրա: Ծեծում էին, քաշքշում, բանտարկում, կալանավորում: Օրը ցերեկով 30 կամ ավելի նռնակներ էին ոստիկանները նետում խաղաղ ցուցարարների վրա, դրա հետևանքով 100 և ավելի մարդ վիրավորվեց, մեկը հաշմվեց...

Ո՞ր մեկը ասես: Բոլոր այս դեպքերում ո՛չ ԱՄՆ, ո՛չ եվրոպական երկրների իշխանություններն ու դեսպանները ոչ միայն ոչինչ չեն ասում, այլ... նույնիսկ խրախուսում ու քաջալերում են Փաշինյանին, նրա իշխանությանը, ոստիկանական համազգեստի տակ թաքնված մարդատյաց խոշտանգիչներին: Այսինքն, որտեղ Արևմուտքի յուրայիններն են իշխանության, վերջիններս կարող են բռնաբարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որտեղ ընդդիմությունն է իրենցը, արդեն նրանց է ամեն ինչ թույլատրելի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ