copy image url
Միտք 4 տարի առաջ - 23:01 21-02-2022

Յուրային տնօրեններից մինչև մարդասպան Իոնեսյան

Երևանի քաղաքապետարանը լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանման մեջ արդարացրել է հավակնորդ «յուրայիններին» դպրոցների տնօրենի պաշտոնակատար նշանակելը, որն ամենակարճ ճանապարհն է տնօրեն դառնալու: Իսկ դպրոցի «գրպանային» տնօրենն ամենաանհրաժեշտ «գործիքն» է իշխանությունների համար՝ ընտրությունների ժամանակ ձայներ հայթայթելու:

«Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ կերպ չի խոչընդոտում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի շրջանակում մանկավարժական, ծնողական խորհուրդներին վերապահված՝ գաղտնի քվեարկությամբ հավակնորդ ընտրելու իրավասությանը, ինչպես նաև դպրոցի կառավարման կոլեգիալ մարմնի՝ խորհրդի անդամների ազատ կամարտահայտության իրավունքին»,- փորձել են հիմնավորել քաղաքապետարանից: Իսկ ում համար պարզ չէ, որ դպրոցի կառավարման կոլեգիալ մարմնում այսօր գերակշռում են ՔՊ-ականներն ու ՔՊ-ամերձները, հետևաբար՝ նրանց կամարտահայտումը զուտ իշխանությունների ցանկությունների պրոյեկտումն է:

Ի դեպ, ընտրակեղծարար և իշխանահաճո տնօրենների մասին: «Նախկինների» ժամանակ Դանիել Իոաննեսյանը ընտրակեղծարար մանկավարժների ցուցակներն էր հրապարակում, այսօր, սակայն, նա նման «մանր-մունր» թեմաներով զբաղվելու հավես չունի, քանի որ այլևս մեծ սահմանադրագետ է, կամ գուցե մանկավարժներն արդեն նյարդայնացնում են պատմության մեջ մնալու առաքելությամբ այս աշխարհ եկած Դանիել Իոաննեսյանին: Ամեն դեպքում լավ ենք պրծել:
Օրինակ՝ խորհրդային տարիներին նրա ազգանվանակից Վլադիմիր Իոնեսյանն ավելի «բարդ» գործով էր զբաղված՝ սերիական մարդասպան ու մոլագար էր: Նա ներկայանում էր «Մոսգազ»-ի աշխատակից, ներխուժում մարդկանց բնակարաններ ու սպանում նրանց: Նրա անունը հայտնի է որպես «Մարդասպանը՝ «Մոսգազից»:
Ով գիտի, գուցե անցնեն տարիներ, և մարդիկ կրտսեր Իոաննեսյանին էլ հիշեն որպես «Սահմանադրաշինիչը՝ «Իրազեկից»:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին