copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:13 20-12-2024

ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է. սորոսականներն են մարտնչում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։ Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են` պետք է հեռացվեն կուսակցությունից:

Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Թիմում այս խմբակի պահվածքը տարակուսանքի տեղիք է տվել, չէ՞ որ այս զանգվածն էր ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր, փաստորեն, դեմ են, որ այդ մասին անգամ քննարկեն։ Ոմանք դավադրապաշտական թեզեր են առաջ քաշում, թե գուցե սորոսականները դեմ են, որ կոռուպցիան քանդի նիկոլական թեւը, եւ իրենք ամբողջ թիմով գան իշխանության։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել