copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:48 29-01-2025

ՀՀ-ն գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Եվրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-պատերազմից հետո։
Հետաքրքիր քննարկումներ են սկսվել։ Թրամպի քայլերից հետո Անկեղծության Պահ է այնտեղ։ Իրականում, դա պետք է հասկանային Բայդենի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների եւ Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առեւտրական կոմունիկացիայից էին զրկվում։ Խախտված բալանսի պատճարով անվերապահ հայտնվելով ԱՄՆ գրկում, պատրաստ եղիր ծառայել եւ հրաժարվել ինքնությունից։ Բայդենը բացեց պատուհանը Թրամպի անթաքույց իմպերիալիզմի առաջ։

Բարի գալուստ Ռեալ Պոլիտիկ։ Այլեւս չկան հովանավորյալներ եւ հովանավորվածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ եւ վայրի կապիտալիզմ։ Եթե ցանկանում ես, որ քեզ հովանավորեն եւ պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայություններ մատուցել եւ վճարել, թեկուզ մարմնի որոշ հատվածներով' Noting personal, only business. Երկրների սուվերենության աստիճանը պայմանավորված է հագուստի չափսերով։ Չկա այլեւս միջազգային կարգ, այլ կա ուժի իրավունք։

Հայաստանը գնում է Թուրքիա' ինքնաոչնչացման, թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ։
Եվրոպան շանս ունի դառնալ ինքնուրույն, առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մոտ ինչպես ստացվի։

Որքան էլ իրականությունը դառը չլինի, դրա հետ պետք է առերեսվել, որքան շուտ, այնքան ավելի քիչ կլինի իրականության պատճառած հարվածի ուժգնությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին