Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:32 19-12-2024

Դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ․ Անահիտ Ավանեսյան

Որևէ սպառնալիք կամ որևէ նման երանգ չկար, վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ որպես քաղաքական թիմի անդամ պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում սպառնաց համայնքապետերին՝ ասելով, որ ծառայողական մեքենաները չկրճատելու դեպքում կսահմանափակվեն սուբվենցիոն ծրագրերը։

«Մենք նաև մեր՝ առողջապահության համակարգում դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»,- հավելեց Ավանեսյանը։

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ ՔՊ նիստում քննադատել են իրեն՝ կասկածելի պայմանագրեր կնքելու պատճառաբանությամբ, Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել՝ շեշտելով, որ ինքը նիստին ներկա չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել