copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:39 18-12-2024

Բերիո հայոց թեմի առաջնորդը քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը

Բերիո հայոց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը Դամասկոսում ներկա է գտնվել պատրիարքների և քրիստոնյա համայնքների ժողովին։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից․

«Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան Դամասկոսի մէջ ներկայ գտնուեցաւ ՄԱԿ-ի Սուրիոյ բանագնաց Կիր Պետրսընի հետ գումարուած հանդիպումին, որուն ներկայ գտնուեցան նաեւ Սուրիոյ քրիստոնեայ պատրիարքներ, համայնքապետներ, պապական դեսպանը եւ Բերիոյ Հայոց Թեմի յարաբերական մարմնի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան։

Հանդիպումին խօսուեցաւ Սուրիոյ ընդհանուր իրավիճակին, գալիք ապագային առնուելիք որոշումներուն եւ հետագայ աշխատանքներուն շուրջ։

Պետրսըն Սուրիոյ ներկայ իշխանութեան ներկայացուցիչներուն հետ իր հանդիպումներուն մասին զեկոյց տուաւ եւ յորդորեց համբերատար ըլլալ, որովհետեւ երկրի մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները իրենց լրումին հասնելու համար ժամանակի կը կարօտին։

Քրիստոնեայ համայնքապետները եւ պատրիարքները իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին յանուն Սուրիական Հայրենիքին։

Սրբազան Հայրը շնորհաւորեց եւ շնորհակալութիւն յայտնեց Պետըրսընին իր կատարած պատասխանատու աշխատանքին համար եւ Վեհափառ Հօր ողջոյնները փոխանցեց անոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի