Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:02 17-12-2024

Ննջասենյակում լոգանք են ընդունում, խոզանակները կեղտոտ են. Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ ՄԻՊ-ի բացահայտումների մասին

Վերջին շրջանում Oragir.News-ը ստացել է բողոքներ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից։ Մասնավորապես բողոքները կապված են երեխաների խնամքի հետ և նրանց նկատմամբ կիրառված անմարդկային վերաբերմունքի։

Նշենք, որ ՄԻՊ աշխատակազմը Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել են են խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծումներ:

Oragir.News-ի լրագրողն է եղել փակ հաստատությունում, որտեղ նկարահանում չի թույլատրվել։



Պատճառաբանեց, որ հաստատությունում արդեն մեկ ամիս է կարանտին է հայտարարված և նույնիսկ այնտեղ գտնվող երեխաների հարազատների համար տեսակցություն սահմանված չէ։



Փորձեցինք կապ հաստատել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի հետ։

«Ներողություն եմ խնդրում, բայց ես Ձեր ոչ մի հարցին չեմ կարող պատասխանել։ Դիմեք նախարարության խոսնակին»,-հայտարարեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը ամիսներ առաջ ևս խնդիրներների մեջ էր։ ՊՈԱԿ-ում 2 տարեկան տղա երեխա էր մահացել։

Որոշ ժամանակ անց Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն, որ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը փակ հաստատություն է, շատ դեպքերում երեխաները վախենում են բարձրաձայնել բռնության ենթարկվելու, իրենց իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել