copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:24 16-12-2024

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լարիսա Դոլինայի դեմ․ նա կարող է կորցնել իր շքեղ բնակարանը Լատվիայում

Եվրամիության խորհուրդը երկուշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինայի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Դոլինան «հաճախ աջակցել է Ռուսաստանի գործողություններին, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»: Նշվում է նաև, որ Դոլինան համերգներ է կազմակերպել Դոնբասում։

SHOT Telegram ալիքն էլ գրում է, որ Լարիսա Դոլինան ԵՄ պատժամիջոցների հետևանքով կարող է կորցնել իր շքեղ բնակարանը Լատվիայում:

«Դա կարող է հանգեցնել նրա համար բոլոր օտարերկրյա ակտիվների կորստի, որից երգչուհին Յուրմալայում ունի 95 միլիոն ռուբլի»,- գրում է SHOT-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել