copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 16-12-2024

Մեզ ներկայացնում են իբրև խուլիգանների. ֆաշիստական շարժման առաջնորդ

Հայ նացիստական «Հոսանք» կազմակերպությունը դեկտեմբերի 18-ին պատրաստվում է իր առաջին համաժողովն անցկացնել «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում։

Հանրային լայն արձագանքից հետո տեղեկացանք, որ, այդուհանդերձ, «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում չեղարկվել է «Հոսանք»-ի համաժողովը:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Հոսանքը» առաջնորդած Հայկ Նազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ համաժողովը տեղի է ունենալու նույն օրը, սակայն առանց ԶԼՄ-ների ներկայության։

«Համաժողովը չի չեղարկվել, մենք պարզապես վայրն ենք փոխել։ Այն անցկացնելու ենք մեր առանձին, մեծ գրասենյակներից մեկում։ Համաժողովը տեղի է ունենալու առանց լրատվամիջոցների, մենք մեզ համար։ Այդպես ենք որոշել, որ որոշ մարդիկ չգան պրովոկացիա անեն։ Ես եմ ճիշտ համարել, որ կենտրոնում չլինի, տնօրենության հետ խնդիր չի եղել։ Մեր քաղաքական շարժմանը չի սազում ինչ-որ բիզնես կենտրոնում համաժողով անել»,- նշեց նա։

Անդրադառնալով շարժմանն ուղղած հասարակության բացասական կարծիքներին՝ առաջնորդն ասաց, որ սպասելի և հասկանալի էին նման գնահատականները։

Հայկ Նազարյանը պատմեց, որ այս տարի նշելու են շարժման 3-ամյակը։

«Մարդկանց ուզում եմ բացատրել, թե մենք մեզնից ինչ ենք ներկայացնում, քանի որ լրատվամիջոցները մեզ սևացնում են, մեզ ներկայացնում են իբրև խուլիգանների։ Ուզում եմ ցույց տալ, որ մենք գաղափարական լուրջ շարժում ենք»,- եզրափակեց Նազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը