Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:46 15-12-2024

ԱԺ թանգարանում ոչ մի տեղեկատվություն չկա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին․ Անահիտ Բախշյան

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ 1915թ. ՀԻՇՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ

1999թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ը ՊԵ՛ՏՔ Է ՀԻՇԻ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ու ԱՅՆ ՊԵ՛ՏՔ Է ԱՄՐԱԳՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ուղիղ 1 տարի առաջ եմ դիմել, ոչինչ չի փոխվել,

ԱԺ թանգարանում այդպես էլ ոչ մի տեղեկատվություն չկա այնտեղ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացված ահաբեկչության և սպանված 8 պետական բարձրաստիճան գործիչների մասին:

Որքան կարևոր իրադարձություն է այս աշակերտների համար գտնվել 2015-ի հանրաքվեով Հայաստանի Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման անցած պետական ամենաբարձր մարմնում՝ Ազգային Ժողովում, առավել ևս Յուրի Բախշյանի անունը կրող դպրոցի աշակերտների համար: Այցելության առաջին հատվածում իրենց հետ էի:

Եղանք Ազգային Ժողովի նորաբաց թանգարանում, գրադարանում: Իհարկե աշակերտները համարձակություն չունեցան հարցնել, թե ինչո՞ւ ոչ մի տեղ չտեսան որևէ տեղեկատվություն, ցուցանակ, նկար 1999թ. ԱԺ-ում մեր պետության դեմ տեղի ունեցած ահաբեկչության մասին, իսկ ես հարցրեցի: Պատասխանը սա եղավ՝ ԱԺ այգում կա այդ ահաբեկչությունը խորհրդանշող հուշարձան քանդակ, որի վրա գրված են բոլոր սպանվածների անունները: Դիտելով դպրոցի ֆբ էջի այս լուսանկարները ենթադրում եմ, որ նույնիսկ այդ հուշարձանը չեն տեսել երեխաները: Պիտի որ երեխաներին հետաքրքրեր այն հարցը, թե ո՞վ էր ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, եթե նույնիսկ ԱԺ թանգարանում ոչինչ չտեսանք իր և իր հետ սպանված ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների, նախարարների մասին: Ո՞վ է տեսել Էսպիսի թանգարանՙ ՈՐՏԵՂ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԻՆՉ ՈՐ ՆՎԵՐՆԵՐ:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ,

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԱԺ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼՐՎԻ ԱՅԴ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՆՅՈՒԹԵՐՈՎ: Թանգարան այցելող հատկապես աշակերտների համար այն շատ ուսանելի և ճանաչողական պետք է լինի: ԳՈՐԾԵՔ

Հ.Գ. Պարոն Սիմոնյան, իմ բաց նամակին էլ պատասխանեք»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ